ԵՐԵՎԱՆ -7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31,037.91 դրամ ԱՐԾԱԹ - 431.12 դրամ ՊԼԱՏԻՆ - 18,818.43 դրամ

Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքն Արցախի օկուպացված տարածքներ. Գարեգին Բ

Фото: РИА Новости/Арам Нерсесян

Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են։ Այս մասին «Իզվեստիային» ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, փոխանցում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրում են՝ պատմամշակութային հուշարձանների պահպանումն ապահովելու համար:

Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու գործում իր անձնական ներդրման համար:

Գարեգին Բ-ն ասել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը: Նրա խոսքով, հոգևորականները դիմել են հոգեւոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Գարեգին Բ-ն նշել է, որ Բաքվուն մերժում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը։ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը հույս է հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հնարավոր կլինի անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հուշարձանները պահպանելու ուղղությամբ:

Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կրոնական օբյեկտները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են հարձակումների, որոնցից է  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի արդյունքում վիրավորվեցին նաև ռուս լրագրողներ։

Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հուզող խնդիրների թվում Գարեգին Բ-ն նշել է տարածաշրջանի կարգավիճակը, ռազմագերիների վերադարձի ժամկետները և սահմանների սահմանազատումը: Դեկտեմբերին փորձագիտական համայնքը քննարկել էր պատմության և մշակույթի հայկական հուշարձաններին վերաբերող հարցեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 3 կմ/ժ
-7 C°
 
-6°   
27.01.2021
-1°   
28.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: