ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

C-400-ից հրաժարվելը չափազանց խնդրահարույց կլինի․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի համար «չափազանց խնդրահարույց» կլինի ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հրաժարվելը, սակայն հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ անհամաձայնությունը կարող է լուծվել երկխոսության միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աքարը նաև հաստատել է, որ Թուրքիան C-400 պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում։

«Չափազանց խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել, որպեսզի հետ գնանք այն կետը, որից մենք սկսել ենք։ Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում հեռու մնալ սպառնալից ձևակերպումներից, ինչպիսիք են՝ պատժամիջոցները»,- Անկարայում լրագրողներին հայտարարել է Աքարը։

Նրա խոսքով՝ «իրենք ցանկանում են խնդիրները լուծել երկխոսության միջոցով»։

«Եթե ամերիկյան կողմը լուծում է ցանկանում, ապա լուծումը կարող է գտնվել տեխնիկական մակարդակով աշխատանքի միջոցով»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: