ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացվի Երևանով

Վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացնի Երևանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ թռիչքներն իրականացվում են «Aircompany Armеnia»-ի հետ համագործակցությամբ:

«Դրանք ժամանակավոր թռիչքներ են, սահմանվել են՝ կապված տոնական օրերի հետ: Այդպիսի թռիչքներից մեկը նախատեսված է հունվարի 15-ին: Արդյո՞ք այդպիսի թռիչքներ կիրականացվեն առաջիկայում ևս, առայժմ չգիտենք»,-նշել են ավիաընկերությունում:

Համավարակով պայմանավորված Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով: Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: