ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղում սկսվել է կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահների պատվաստումը

Լեռնային Ղարաբաղում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահների պատվաստումը:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին հատուկ ջերմակոնտեյներներով «Սպուտնիկ V » պատվաստանյութի մոտ 2 հազար դեղաչափ են առաքել հատուկ նշանակության բժշկական ջոկատ՝ հետագա օգտագործման համար:

Պատվաստումը կատարվելու է 2 փուլով. պատվաստանյութի առաջին բաղադրիչը բոլոր խաղաղապահներին կներարկեն մինչև հունվարի վերջը, երկրորդը՝ մինչև փետրվարի 21-ը: Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և ռազմական բժիշկները:

«Պատվաստանյութն առաքվել է սառեցված, ներարկման պատրաստելիս մենք այն հալեցնում ենք, ընդ որում՝ անձնակազմը նախապես զննում է անցնում: Եթե հակացուցումներ չկան, ապա մարդուն պատվաստում են: Պատվաստելուց հետո յուրաքանչյուր խաղաղապահ 30 րոպե մնում է հսկողության տակ՝ համոզվելու համար, որ ալերգիկ ռեակցիաներ չկան»,- հայտարարել է խաղաղապահների բուժկետի պետ Ալեքսեյ Կրուչինինը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: