ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին

mid.ru

Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է ադրբեջանցի և հայ հասարակական գործիչների կողմից եկող հումանիտար բնույթի նախաձեռնությունները։ Այս մասին այսօր, Tass-ի հաղորդմամբ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama.am։

«Մենք ամեն կերպ ողջունելու ենք ադրբեջանական և հայ մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից համատեղ մարդասիրական միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով, այդպիսի նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդներին, և սկզբունքորեն, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, և, հետևաբար, Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական կողմը, անշուշտ, կաջակցի այդպիսի մարդասիրական գործողություններին, եթե Բաքուն և Երևանը ցուցադրեն անկեղծ տրամադրություն այս ուղղությամբ շարժվելու համար», - ասել է Զախարովան։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: