ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո կարո՞ղ է գալ նոր կառավարություն և վերսկսել պատերազմը. եթե մեկը տենց բան անի, ուրեմն խելագար է. ներկա պայմաններում պատերազմ սկսելը խելագարություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ առնվազն 2-3 տարի պետք է անցնի, որ բանակը գոնե մի քիչ ոտքի կանգնի, փոխանցում է News.am-ը: 

«Ցանկացած պատերազմ մեզ համար անցանկալի է: Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն սկսել: Պատերազմը մտքներիցդ հանեք:

Մենք պետք է վերցնենք ու քննարկենք նոյեմբերի 9-ի պայմանագիրը: Մենք պետք է պահանջենք, կկատարվի, թե ոչ, դա ուրիշ հարց է, Հայաստանը պետք է պահանջի, որ առաջին կետը կատարվի, այսինքն Կուբաթլուի և Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այդտեղ էլ կանգնեն, ոչ թե Սյունիքի մոտ կանգնեն: Երկրորդ, գերիների վերադարձը պետք է կատարվի: Մեզ հետաքրքրում են այս կետերը, իսկ Ադրբեջանին հետաքրքրում է միայն երկու բան. մեկը Ղարաբաղի հարցն է, երկրորդը ճանապարհ, որ Ադրբեջանը միանա Նախիջևան ու Թուրքիայի հետ: Հայաստանը պետք է ասեր՝ մինչև գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում: Դե՞մ  են, դուռը շրխկացրու, դուրս արի: Նիկոլը կարա՞ տենց բան անի, չի կարող»,-ասել է Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ պետք է շատ արագ, 2-3 տարում վերականգնել մեր բանակը. «Միակ երկիրը, որից մենք կարող ենք զենքը կամ զրի վերցնել, կամ էժան գնել, Ռուսաստանն է: Տարիների ընթացքում մեր շահերը գնալով համընկնելու են: Թուրքիան անընդհատ լկտիանալու է, Ադրբեջանը լկտիանալու է, այս տարածաշրրջանում մեծ փոփոխություններ են լինելու: Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»,- ասել է Վազգեն Մանուկյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: