ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին:

Հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի, բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել է երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարած աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Աշխատանքային խումբն առաջիկայում պետք է ներկայացնի Ղարաբաղի զարգացման ծրագրերը:

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթաժողովի արդյունքները, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ հումանիտար հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի մեկնարկը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության մի շարք արդիական թեմաների և միջազգային օրակարգին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: