ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 151,97 դրամ ԱՐԾԱԹ - 444,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 090,23 դրամ

Թուրքիայից դրական ուղերձները պետք է ամրագրվեն կոնկրետ քայլերով. Եվրահանձնաժողով

ejpress.org

Թուրքիայից դրական ուղերձները պետք է ամրապնդվեն կոնկրետ քայլերով, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն, փոխանցում է Ahval կայքը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Եվրամիությունը դեռևս կարևոր դեր է զբաղեցնում Թուրքիայի օրակարգում, և երկիրը տեսնում է իր ապագան Եվրոպայի հետ:

Սակայն ԵՄ երկրների, այդ թվում՝ Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի պաշարների շուրջ  Հունաստանի և Կիպրոսի հետ լարված հարաբերությունները բարդացրել են դաշինքի հետ Թուրքիայի հարաբերությունները: Ստանոյի կարծիքով՝ Թուրքիան պետք է դուրս գա այդպիսի հռետորաբանության սահմաններից:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ լարվածությունը պետք է նվազի, մեր նպատակը պետք է լինի երկխոսության և փոխգործակցության զարգացումը փոխադարձ շահերի հիման վրա առանց հրահրելու մասնակից երկրներից որևէ մեկին»,-հայտարարել է ԵՄ մամուլի քարտուղարը:

Ստանոյի խոսքով՝ ԵՄ դիրքորոշումը պետք է ներկայացվի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեփ Բորելի և Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուի միջև հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Բրյուսելում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 12 կմ/ժ
2 C°
 
  10° 
05.03.2021
-1°  10° 
06.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: