ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եզդիերենով առաջին ներկայացումը՝ նվիրված Արցախյան պատերազմին

Այսօր Էջմիածնի Մաչանենց թատրոնում առաջին եզդիական թատրոնի առաջին ներկայացումն է, այն կոչվում է «Կյանք ու սեր»։ Ներկայացման նյութը Արցախյան պատերազմին եզդիների մասնակցությունն է, և նվիրված է զոհերի հիշատակին, հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն: 

Ռեժիսորը Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ (Ընծա) Բաբախանյանն է, սցենարի հեղինակը՝ Գրետա Ալեքսանյանը:  

Թատրոն ստեղծելու գաղափարը «Եզդիների կողքին» կրթամշակությաին նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանինն է։ Նա թատրոնի առաջին՝  «Կռիվ և սեր» ներկայացման սցենարի հեղինակն է։ Գրետան ասում է՝ եզդիական համայնքում թատրոնի հիմնադրման գաղափարը մեծ ոգևորությամբ է ընդունվել․

Ինչպես «Կռիվ ու սերը», այնպես էլ թատրոնի առաջիկա ներկայացումները եզդիերեն են լինելու: Հայ հանդիսատեսին ևս թատրոն բերելու նպատակով նրանց բաժանվելու են թերթիկներ, որոնցում հայերենով կներկայացվի ներկայացման բովանդակությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: