ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական խորհրդի ղեկավարն անընդունելի է համարել Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելինը հայտարարել է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելն անընդունելի է:

«Մոսկվա ժամանելուն պես Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելն անընդունելի է: Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան»,-գրել է Շառլ Միշելինը թվիթերյան իր միկրոբլոգ-ում:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին ժամանել է Շերեմետևո օդանավակայան հունվարի 17-ի երեկոյան, իսկ անցագրային հսկողությունն անցնելուց հետո՝ բերման ենթարկվել: Ի սկզբանե ինքնաթիռը, որով նա ժամանել էր Մոսկվա, պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ուղղորդվել էր և վայրէջքի համար Շերեմետևո: Վնուկովոյից ելքն ու դեպի Շերեմետևո տարվող ճանապարհը փակել էին:

Նախքան դատավարության մեկնարկը Նավալնին կգտնվի կալանքի տակ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: