ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն ու գործունեությունը:

Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար  6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։

«Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող և մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին։ Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թ․ հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության և 1923թ․ ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետև կարի ֆաբրիկա»,-ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ  և այլն):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: