ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին. Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում  ընդգրկելու մասին, փոխանցում է Aysor.am-ը:

«Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկի մասին: Գիտեք, ինչպես ես եմ հասկանում, Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվում ոչ մեկի կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության: Մենք նույնիսկ նման մտքեր չունենք: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այս շրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն այստեղ տեղակայված երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք օգնել որոնել և գտնել այնպիսի լուծում, որը կապահովի այս շրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: