ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,924.1 դրամ ԱՐԾԱԹ - 438.48 դրամ ՊԼԱՏԻՆ - 19,630.75 դրամ

Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել

Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է «Իրանի երկաթուղիներ» ընկերության տնօրեն Սաիդ Ռասոլին:

Նա հայտնել է, որ նոր պայմանագրերը նպատակ ունեն առավելագույնի հասցնել երկու հարևան երկրների միջև երկաթուղային ճանապարհով ուղևորությունների և բեռնափոխադրումների հնարավորությունը: 

Ռասոլին նաև նշել է, որ Թեհրանն ու Անկարան համաձայնել են ուժեղացնել արևելք-արևմուտք միջանցքը, որն Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի տարածքով Չինաստանը միացնում է Թուրքիային:

Նրա խոսքով՝ Ստամբուլը, Թեհրանն ու Իսլամաբադն իրար միացնող տրանսազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավորություն կստեղծի նոր Մետաքսի ճանապարհին միանալու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 7 կմ/ժ
2 C°
 
-1°   
09.03.2021
-1°  10° 
10.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: