ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մորատինոսի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Քաղաքակրթությունների դաշինքի գործերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ քննարկել է Պետությունների ղեկավարների համաշխարհային խորհրդաժողովի անցկացումը, որը պլանավորված է 2022 թվականի մայիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Բանակցությունների կենտրոնում եղել է 2022 թվականի մայիսին Ռուսաստանում Միջխորհրդարանական միության գծով և ՄԱԿ-ի հովանու ներքո Պետությունների ղեկավարների, խորհրդարանականների և աշխարհի կրոնների առաջնորդների համաշխարհային խորհրդաժողովի անցկացման նախապատրաստումը՝ հանուն խաղաղության և մարդկության միջմշակութային և միջկրոնական երկխոսության շուրջ»,-ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Դաշինքի ջանքերը միջքաղաքակրթական և միջկրոնական երկխոսության ամրապնդման բնագավառում, որը նպաստում է քաղաքակրթական, էթնիկական և դավանական հողի վրա հակամարտությունների կանխմանը: Լավրովն ընդգծել է այն քայլերի նշանակությունը, որոնք Ռուսաստանի կողմից ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Քաղաքակրթությունների դաշինք միջազգային կազմակերպությունն ստեղծվել է Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի նախաձեռնությամբ՝ 2004 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի 59-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ:

Նախաձեռնության նպատակը ծայրահեղականության դեմ միջազգային գործողությունների ակտիվացումն է՝ ազգամիջյան, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու փոխգործակցության կարգավորման միջոցով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: