ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․Ռոբերտ Քոչարյան

Շուշին եւ Քարվաճառը ազատագրածներին դատապարտելու փորձերը նպաստեցին նրան, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ: Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Երբ 2,5 տարի փորձում են դատապարտել Շուշին եւ Քարվաճառը ազատագրածներին, դա նպաստում է նրան, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ: Կա ասացվածք, երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Մարդիկ աջակցեցին այն պաշտոնյաներին, որոնք ուղիղ կապ ունեն տեղի ունեցածի՝ տարածքների կորստի, մահերի եւ անհետացումների հետ: Կամա թե ակամա, գիտակցված թե անգիտակցաբար նպաստեցին դրան: Դա իմ համոզմունքն է, եւ ես այդ մասին ասել եմ ամենուր, այդ թվում այս նիստի ժամանակ»,-ասաց Քոչարյանը:

«Իմ նկատմամբ մեղադրանքի մեխը արտակարգ դրություն սահմանելն է: Արդեն մեկ տարի է՝ ապրում ենք ռազմական դրության կամ արտակարգ դրության պայմաններում: Երկու ամիս է՝ պատերազմ չկա, եւ ռազմական դրությունը պահպանվում է: Կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ ԱԴ ռեժիմը շարունակվում է: Դրա մասին կես բառ ասա՞ց դատախազությունը: Դուք դա նորմա՞լ եք համարում: Ես փորձում էի հասկանալ՝ հիմա ո՞ւմ է պետք ռազմական դրությունը: Ռազմական դրության ժամանակ թուրքը մտնում է Շուռնուխ եւ պահանջում ազատել տները: Պետության գլխավոր գործառույթը սահմանների պաշտպանությունը չէ՞: Որտե՞ղ է խախտվել սահմանադրական կարգը՝ այս դեպքո՞ւմ, թե՞ մարտի 1-ին: Ես կարող եմ ժամերով թվարկել նման օրինակներ: Այս ֆոնին նման մեղադրանքը ծիծաղելի է: Հեղափոխության գլխավոր կարգախոսը «հպարտ քաղաքացին» էր: Հայաստանի պատմության մեջ երբեք ստորացված քաղաքացի չի եղել: Մոսկվայում հայերն ամաչում են ռեստորան գնալ, որպեսզի ադրբեջանցիների չհանդիպեն: Եվ այդ ամենը սկսվեց այս քրեական գործից: Եթե դա չհասկանանք, կմնանք ստորացված վիճակում: Ինչ վերաբերում է դատախազին, ինձ համար տղամարդու պահվածքում ամենաանընդունելին հիստերիան է: Եթե նրան ինչ-որ բան դուր չէր եկել, կարող էր ընդմիջմանը մոտենալ եւ նորմալ խոսել: Այդ ի՞նչ պահվածք է: Դա հարիր չէ նման պաշտոնյային: Եվ դա այն պատճառով, որ մենք ունենք համար մեկ հիստերիկ»,-ասաց Քոչարյանը, գրում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: