ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի, Պոմպեոյի և Բոլթոնի նկատմամբ

AP

Իրանի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ավելացրել են ամերիկյան վարչակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն:

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ԿՀՎ պետ Ջինա Հասփելը, նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Իրանի հարցով նախկին հատուկ բանագնաց Բրայան Հուքը, գործող հատուկ բանագնաց Էլիոթ Աբրամսը եւ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի ղեկավար Անդրեա Գակին, այսօրվանից ընդգրկվել են Իրանի պատժամիջոցների ցուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սայիդ Խատիբզադեի խոսքով՝ «նշված անձինք պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել մի շարք պատճառներով, մասնավորապես՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա գործընկերների սպանության և կազմակերպման, Իրանի դեմ ահաբեկչական գործողություններին աջակցելու, ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու և զինելու, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար Իսրայելին աջակցելու և Իրանի դեմ ապօրինի և միակողմանի պատժամիջոցների կիրառման համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: