ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 151,97 դրամ ԱՐԾԱԹ - 444,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 090,23 դրամ

Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը

Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը։ Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Այսօր ուրախ ենք հայտարարել, որ մեր բոլորի բաղձանքն իրականացվել է։ Մեր շնորհակալությունը Պաֆոսի քաղաքապետ պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որևէ վարանման և երկմտանքի հաստատեց արդարությունը, երախտագիտությունն ենք հայտնում նաև քաղաքի ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կիպրոսում հայ համայնքը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանությունից հետո։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ, ովքեր հիմնականում ապրում են Նիկոսիա, Լարնակա, Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 14 կմ/ժ
1 C°
 
  10° 
05.03.2021
-1°  10° 
06.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: