ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 151,97 դրամ ԱՐԾԱԹ - 444,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 090,23 դրամ

2020 թվականին ՀԿԵ-ն արձանագրել է բեռների և ուղևորների փոխադրումների ծավալի անկում

2020 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրանցեց բեռնափոխադրումների որոշակի և ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, անցած տարվի երկաթուղով փոխադրվել է 3 միլիոն 201 հազար տոննա բեռ, ինչը 0,4 տոկոսով պակաս է, քան 2019-ին, երբ բեռնափոխադրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 212,5 հազար տոննա:

Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը. արտահանումը կազմել է 483,5 հազար տոննա (անկումը՝ 14,4%), ներմուծումը ՝ 695,0 հազար տոննա (անկումը՝ 15,0%): Բեռնափոխադրումների նվազումը արտահանման-ներմուծման հաղորդակցություններում մասամբ փոխհատուցվել է ներհանրապետական բեռնափոխադրումների աճով:

2020 թվականին տեղափոխվել է 304,6 հազար ուղևոր, ինչը 28,6 տոկոսով զիջում է 2019 թվականի ցուցանիշին: Ուղևորների թվի նվազման հիմնական պատճառն է անցած տարվա մարտից միջպետական ​​ուղևորափոխադրումների դադարեցումը, որի արդյունքում միջազգային հաղորդակցությունում տեղափոխվել է ընդամենը 3,4 հազար ուղևոր: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին այս ցուցանիշը գերազանցել է 72,8 հազարը: Տեղական հաղորդակցոթյունում անցյալ տարի տեղափոխվել է 301,1 հազար ուղևոր:

Միևնույն ժամանակ, փոխադրումների գործընթացից ստացած ընկերության եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 6,2%-ով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6 կմ/ժ
-1 C°
 
  10° 
05.03.2021
-1°  11° 
06.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: