Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Այս մասին հայտարարություն է տաածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո,
2) Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը (օրինակ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Բաքվում դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ երկու նախագահների ելույթները լի են եղել համեմատություններով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներին ու կատարողների փառաբանումով, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելով, նրանց հետ համեմատություններով, Հայաստանն արժեք չունեցող արհեստական պետություն հայտարարելը, իսկ հայերին հրապարակայնորեն շներ անվանելը և այլն),
3) Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով (հայերին շների հետ համեմատելը, հայերին կենդանիների հետ համեմատելը և մարդ չհամարելը, հայերին չարիք համարելը, հայ երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու կոչերը և այլն),
4) սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ:Ի սպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր,
6) Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:
Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ:
Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը.
7) Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը:Դրանից բացի, մարդիկ ոչ իրավաչափ արարքների արդյունքում զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ Հայաստանի պետական իրավասու մարմինների ակտերով հատկացված կամ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից.
9) 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:
Դրա հետևանքով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչներին անմիջականորեն առնչվող՝ իրենց կենսական իրավունքների (կյանքի, սեփականության և այլ իրավունքներ) ու այդ իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմավորում չունեցող անկախատեսելի իրավիճակների:
Այսինքն՝ սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառանալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն:
Ընդ որում, խոսքը գնում է ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին:
Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:
Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժովովրդավարության հիմնարար սկզբունք է:
Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրվածը ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով», - նշել է ՄԻՊ-ը։
այլ նյութեր այս թեմայով
- Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ...
- Երկրագունդ. Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախ...
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
-
19:21
Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով
-
18:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
-
17:00
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
-
16:32
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:17
Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս
-
14:38
Մարտի 8-ին Amazon-ում կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» կինոնկարը
-
14:01
Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. Արման Թաթոյան
-
13:29
Արցախը շարունակելու է ջանքերը անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
-
13:23
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ
-
12:47
Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը. Արմեն Սարգսյան
-
11:17
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 175016-ի
-
10:41
Մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները չեղարկվել են․ Արցախի ԱԻՊԾ
-
10:09
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
10:02
Սիրելի մայրեր և քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը. Գարեգին Բ
-
09:35
Արցախի ՊԲ-ի 124 սպաների հայտարարությունը՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի (Aravot.am)
-
09:04
Տավուշի սահմանային հատվածում կուտակումներ կամ տագնապ չկա. ՊՆ հերքումը
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 7 կմ/ժ