ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հերիք է այլևս անցյալով միայն հպարտանանք. Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հերիք է այլեւս անցեալո՛վ միայն հպարտանանք. հերիք է այլեւս անցեալէն մեր ժառանգած արժէքները ու սէմպոլները դրամագլուխի վերածած ներկայանանք մեր շրջապատին:

Աշխարհը արագընթաց յառաջդիմութեան մէջ է: Համաշխարհայնացումի այս դարաշրջանին մարդիկ չեն նայիր միայն անցեալին, այլ նաեւ ներկային ու ապագային. ինչ ենք այսօ՛ր, ինչ կը ծրագրենք ըլլալ վաղը: Այս է կենսականը ու հրամայականը:

Հետեւաբար, այլեւս դուրս գանք մեր նեղ պարունակէն ու անցեալին պահակը ըլլալու կրաւորական վիճակէն եւ պատռենք րոմանթիզմի խաբուսիկ շպարը. այլեւս տեսական սկզբունքերով ու անիրատես մօտեցումներով մեր ժամանակը չվատնենք:

Մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի ներկայ աշխարհին մէջ մեր ներկայութիւնը վերահաստատելու եւ մեր ապագան ապահովելու համար»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: