ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին

ԱԺ բարձր ամբիոնից Շուշիի մասին հայտարարությունը բարկացրել է հայոց հինավուրց բերդաքաղաքի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին։ Թշնամու ջրաղացին ջուր լցնելը նա առնվազն մեծագույն սխալ է համարում։ Ո՞վ չգիտի, որ սովետական տարիներին Շուշիում շատ ադրբեջանցիներ են բնակվել։ 

«Եթե Շուշին ադրբեջանցիներով բնակեցված է եղել, ապա Քարին Տակում, Հադրութում, Ավետարանոցում, Սղնախում ադրբեջանցի չի եղել։ Ինչո՞ւ այդ հարցերը չեն բարձրաձայնում, ինչո՞ւ չեն ասում, որ դրանք հայկական են եղել, իսկ հիմա ադրբեջանցիներն են այնտեղ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նախկին քաղաքապետն ասում է` պետք չի Ալիևին հաճոյանալու համար նոր դեպրեսիայի մեջ գցել առանց այն էլ ճնշված ու ընկճված հայ ժողովրդին։ Փոխարենն առաջարկում է նույն ոգևորությամբ ու պատրաստակամությամբ հիշել ու հիշեցնել հայկական Նախիջևանի, Գետաշենի, Շահումյանի ու Արծվաշենի մասին։

«Չէ՞ որ 1920 թ-ի կոտորածից հետո սկսել են Շուշին հայաթափել։ Ինչու՞ վարչապետը չի խոսում Նախիջևանի, Գետաշենի, Շահումյանի մասին, թող դրանց մասին էլ բարձրաձայնի, որ Ալիևն իմանա, որ դա էլ մերն է, մենք էլ պահանջատեր ենք դրանց համար»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` թե՛ ադրբեջանցիներով բնակեցված, թե՛ դժբախտ ու դժգույն քաղաք լինելու Փաշինյանի հայտարարությունները նպատակաուղղված են և չեն կարող պատմության չիմացության հետևանք լինել։ Իսկ այդ հայտարարություններից հետո նախկին համայնքապետին այլ բան չի մնում, քան մտածել, որ Շուշիի անկումն էլ մտացածին է եղել։

«Կարծում եմ, որ Շուշին հանձնել են։ Երբ կռվում էինք, չէի մտածում, որ այդպիսի բան կարող է լինել, չնայած մարդիկ ասում էին, որ Շուշին հանձնված է, բայց ես չէի ընդունում դա, բայց այսօր արդեն փաստ է դառնում, որ այն պլանավորված է եղել»,- հավելեց նախկին քաղաքապետը։

Հիշեցնենք` հունվարի 20-ին վարչապետ ՀՀ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ապա հռետորական հարց հնչեցրեց`ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ 




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: