ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում կստեղծվի նոր նախարարություն

Արցախում նախատեսում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

«Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ներկայացմամբ՝ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել՝ ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում: Նախագծով՝ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվելու է 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»,-հայտնում են Արցախի Ազգային ժողովից՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրինագծերը կընդգրկվեն Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: