ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները

Reuters

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովեն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը COVID-19 կորոնավիրուսային վարակի նոր շտամի հնարավոր բարձր մահացության մակարդակի մասին, հաղորդում է RT-ն:

«Եթե փոխանցելիությունն ավելանում է, ապա դեպքերի թիվն ավելանում է: Գիտեմ, որ դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե ավելի շատ դեպքեր հայտնվեն, հոսպիտալացումների թիվն ավելանում է... Մի իրավիճակում, երբ առկա է առողջապահական համակարգի գերբեռնվածություն, մահացությունը մեծանում է, քանի որ համակարգը ծանրաբեռնված է», - նշել է փորձագետը:

Նա ընդգծել է, որ նախ և առաջ պետք է անել հնարավորը վիրուսի փոխանցումը դադարեցնելու համար:

Ավելի վաղ Ջոնսոնը խոստովանել էր, որ COVID-19-ի նոր շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է թագավորությունում, կարող է հանգեցնել ավելի բարձր մահացության:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: