ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցին սպանվել է, թուրքական նավի անձնակազմի ևս 15 անդամ պատանդ են ծովահենների մոտ

ukrinform.ru

Նիգերիացի ծովահենների կողմից Գվինեական ծոցում թուրքական նավի զավթման ժամանակ ադրբեջանցի է սպանվել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Հայտնի է, որ ծովահենների զոհ է դարձել մեխանիկ Ֆարման Իսմաիլովը։ Անձնակազմի մյուս անդամները` 15 նավաստի, պատանդ են վերցվել։ Բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանց թվում վիրավորներ կան։

Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով` ծովահեններն ազատ են արձակել անձնակազմի երեք անդամի, այդ թվում նավապետներից մեկին` Ֆուրկան Յարենին։ Նրան հաջողվել է կապ հաստատել թուրքական կողմի հետ և պատմել, որ ծովահեններն իրենց նավի վրա ապամոնտաժել են գրեթե բոլոր նավիգացիոն սարքերը, և այժմ ինքը գրեթե կուրորեն է ղեկավարում նավը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Էրդողանն արդեն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Յարենի հետ։

Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և հանձնարարել է միջոցներ ձեռնարկել առևանգված նավի անձնակազմին փրկելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: