ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,924.1 դրամ ԱՐԾԱԹ - 438.48 դրամ ՊԼԱՏԻՆ - 19,630.75 դրամ

Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները

Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել 65 աշակերտների առաջ:

Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:  

«Դեռևս 2004–ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց:  Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը, պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում:  Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,-նշում են հիմնադրամից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 7 կմ/ժ
2 C°
 
-1°   
09.03.2021
-1°  10° 
10.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: