ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի կենտրոնական բանկը կլիմայի փոփոխմանը նվիրված հատուկ կենտրոն կստեղծի

Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) որոշում Է ընդունել կլիմայի փոփոխմանը նվիրված հատուկ կենտրոնի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը կդառնա բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի համակարգումը կլիմայի քաղաքականության բնագավառում: Այդ մասին ասված Է ֆինանսական ինստիտուտի մամուլի տեղեկագրում, որը հունվարի 25-ին հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կլիմայի փոփոխությունն ազդեցություն Է գործում մեր քաղաքականության բոլոր բնագավառների վրա»,- նշել Է ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը: «Կլիմայի փոփոխության կենտրոնն իրենից ներկայացնում Է կառույց, որը մեզ անհրաժեշտ Է, որպեսզի շտապ եւ վճռականորեն զբաղվենք այդ հիմնախնդրով»,- հավելել Է նա:

Նոր ստորաբաժանումն, ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, կձեւավորի եւ կուղարկի ԵԿԲ-ի կլիմայական ծանուցումը՝ հենվելով փորձագետների փորձի վրա, որոնք արդեն զբաղվում են կլիմայի փոփոխման հետ կապված հարցերով: Սպասվում Է, որ կենտրոնը կունենա մոտավորապես 10 աշխատակից, որոնք համատեղ աշխատում են բանկի մյուս ծառայողների հետ: Այն կենթարկվի ԵԿԲ-ի ղեկավարին, որը տնօրինում Է կլիմայի փոփոխման եւ կայուն ֆինանսավորման բնագավառում կարգավորիչի գործունեությունը:

Ենթադրվում Է, որ նոր կառույցն աշխատանքը կսկսի 2021 թվականի սկզբին: Այդ կարգի կենտրոնի ստեղծման որոշումը, ինչպես հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, «արտացոլում Է կլիմայի փոփոխման աճող նշանակությունը տնտեսության եւ ԵկԲ-ի քաղաքականության համար, ինչպես նաեւ ավելի կառուցվածքավորված մոտեցման անհրաժեշտությունը ռազմավարական պլանավորման եւ համակարգման նկատմամբ»: Իր հերթին, իտալացի տնտեսագետ, Եվրոպայի կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Ֆաբիո Պանետան, ինչպես գրում Է Reuters գործակալությունը, նշել Է, որ ԵԿԲ-ն պետք Է հաշվի առնի կլիմայի փոփոխման հետեւանքներն իր տնտեսական վերլուծության եւ քաղաքականության իրագործման մեջ: «Կատարելով ֆինանսական ռրիսկերի սեփական վերլուծությունը, որոնք առաջանում են կլիմայի փոոխություններից՝ խստ մեթոդաբանությունների հիման վրա, ԵԿԲ-ն կարող Է իր ավանդը ներդնել դրանց ստույգ գնահակման հարցում»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: