ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 501,84 դրամ ԱՐԾԱԹ - 429,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 19 962,26 դրամ

Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում է նախատեսվում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախատեսում են հանդիպել հունվարի 27-ին Մոսկվայում Հարավային Կովկասում տրանսպորտային կապի կառուցման հարցը քննարկելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Aysor.am-ը, РБК-ին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների երկու աղբյուր:

Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից` Շահին Մուստաֆաևը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել բանակցությունների նման ձևաչափ հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երեք պետությունների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին անձնական հանդիպման ժամանակ:

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ռուսաստանը: Ներկայումս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի միայն օդային հաղորդակցություն: Բաքուն, ի թիվս այլ բաների, կցանկանար հասնել այնտեղ ավտոմայրուղու կառուցմանը, РБК-ին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրը: Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ: Երկրները ուղղակի կապ չունեն. Ավելի վաղ դա իրականացվում էր Վրաստանի միջոցով, բայց 2008-ի պատերազմից հետո այն ընդհատվել է: Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Նախիջևանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը:

Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում կառուցել երկաթուղու մի հատված:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 6 կմ/ժ
14 C°
 
14°  28° 
22.04.2021
11°  22° 
23.04.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: