ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 151,97 դրամ ԱՐԾԱԹ - 444,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 090,23 դրամ

Միկրոձեռնարկատերերն առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին. վերջնաժամկետը փետրվարի 1-ն է

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն այս տարի առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. համար հաշվետությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. փետրվարի 1-ը: Սահմանված ժամկետը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն: Պարզ ձևատեսք ունեցող հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:

2020թ. հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում ներդրված հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Հաշվետվություն ներկայացնելու պահանջը ֆիզիկական անձանց չի վերաբերում, միայն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Միկրոձեռնարկատերերն ազատված են պետական հարկերից` որոշ բացառություններով: «Օրինակ` չեն ազատվում դրոշմանիշային վճարներից, ներմուծման հարկից, որպես գործատուներ` վարձու աշխատողներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից: Սակայն հարկման մյուս համակարգերի համար սահմանված դրույքաչափի փոխարեն աշխատողների եկամտային հարկն ավելի պակաս չափով են հաշվարկում` անկախ աշխատավարձի մեծությունից 5000 դրամի չափով»,-ներկայացնում է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:

Միկրոձեռնարկատեր համարվելու չափանիշները մանրամասն նկարագրված են petekamutner.am կայքի «Հրապարակումներ» բաժնի «Այլ հրապարակումներ» ենթաբաժնում տեղադրված իրազեկման թերթիկներում: Սահմանված են նաև այն ոլորտները, որտեղ գործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն կարող լինել միկրոձեռնարկատեր:

2020 թվականին գրանցվել է մոտ 40 000 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնց մեծ մասն իրենց աշխատանքով ինքնուրույն ապահովված անձինք են, և ընդամենը 22 000 վարձու աշխատող է ընդգրկված համակարգում: Արտոնյալ համակարգում գործելու համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է մինչև փետրվարի 20-ը ներկայացնել հայտարարություն` բացառապես էլեկտրոնային եղանակով: Նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հայտարարություն պետք է ներկայացնեն պետական գրանցում ստանալուց կամ հաշվառվելուց հետո` 20 օրվա ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6 կմ/ժ
-2 C°
 
  10° 
05.03.2021
-1°  11° 
06.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: