Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջ անգամ նշեցին Եռաբլուրում
Այսօր Քարին Տակի ինքնապաշտպանության օրն է: Վերջին 29 տարիների ընթացքում առաջին անգամ հաղթանակի տարեդարձը նշում են ոչ թե Շուշիի հարևանությամբ գտնվող գյուղում, այլ Երևանում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում, փոխանցում է Panorama.am-ը։
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում գյուղն անցավ ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Քարինտակցիները, շուշեցիները ոչ մի կերպ չեն համակերպվում իրավիճակին, հարցեր են տալիս, պատասխաններ չեն գտնում, կասկածներ են հայտնում, փարատումներ չեն գտնում։
Շուշիի քաղաապետ Արծվիկ Սարգսյանն այսօր այլ արցախցիների հետ Եռաբլուրում էր՝ խոնարհվելու հերոսների շիրիմների մոտ։
«Ոչ մեկս չէինք պատեկարցնում, որ անառիկ բերդը պետք է հանձնվեր։ Ոչ մեկս։ Ես մտածում էի, որ ադրբեջանցիների ողնաշարը ջարդվելու է Քարին Տակում, երկրորդ անգամ արյունոտ ձոր է դառնալու այն իրենց համար։ Բայց զորքն անհասկանալի պատճառներով դուրս էր բերվել, մնացել էր 35 քարինտակցի։ Զոհեր են եղել։ Այնտեղ պետք է պաշտպանությունն ուժեղացվեր, հրետանին աշխատեր, մինչդեռ զորքը հանվել է, հրետանին դուրս բերվել։ Թե ինչ է եղել, անհասկանալի է։ Ես այսօր մտածում եմ, որ պետք է ամեն բան անել, որպեսզի անցնենք ազատագրման գործողությունների։ Քարին Տակում երբևէ ադրբեջանցի չի ապրել»,-ասում է նա ու նշում, այսօր ժողովրդի ոգին ամեն կերպ բարձրացնելու անհրաժեշտություն, պետք է իրար սիրել ու ձեռք ձեռքի տալ, բռունցք դառնալ։
Նրան հասած տեղեկություններով, թշնամու զիննվորներն ավիրում են Շուշիում, Քարին Տակում գյուղում ամեն բան՝ սրբավայրերը, գերեզմանները։
«Հունվարի 26-ի հաղթանակի առթիվ գյուղում հուշարձան կար կանգնեցված, քանդել են, ջարդել, լցրել փոսը»,-ասաց Սարգսյանը։
1992 թվականի հունվարի 26-ին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում կայացել է ռազմական առումով անհավանական գործողություն: Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թվականի հունվարի 26-ը ամրագրվել է, որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից և խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանել է ‹‹արյունոտ հունվար››, իսկ Քարին տակը՝ ‹‹արյունոտ ձոր››։
Քարին Տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Շուշիի կիրճում՝ Կարկառ գետի ձախ ափին է ծվարած արծվաբույն Քարին տակը: Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ այս հայկական գյուղն 90-ական թվականներին իսկական պատուհաս էր դարձել ազերիների համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ