ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնում

Ռուս զինծառայողները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, պատրաստություն են անցնում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման համար և պատրաստվում են մեկնել Ադրբեջան, փոխանցում է Aysor.am:

Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:

Միասնական կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական և թուրքական կողմերից, կկատարի իրադրության մշտադիտարկման և կրակի ու բոլոր մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության առաջադրանքներ` անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: