ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 151,97 դրամ ԱՐԾԱԹ - 444,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 090,23 դրամ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին

Kremlin.ru

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով «Դավոսի շաբաթ»-ում, որն անցկացվում է առցանց, փոխանցում է Aysor.am:

Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը:

«Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը: Կարևոր է, որ մեծ հաշվով այն հետևողականորեն իրականացվում է: Այժմ միջազգային հանրության առջև խնդիր է՝ լուծել մարդասիրական խնդիրները՝ կապված տուժած շրջանների օգնության, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման հետ», - ասել է Պուտինը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 51%
Քամի՝ 10 կմ/ժ
2 C°
 
  10° 
05.03.2021
-1°  10° 
06.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: