ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները. Քոչարյան

Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները, սակայն հնարավոր է ինչ-որ բան փրկել: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ունենք Արցախի պետականությամբ մասով և ինչ վտանգներ կան նաև Հայաստանի պետականության մասով, փոխանցում է News.am-ը:

«Ամենից ցավոտ հարցն է։ Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները։ Հնարավո՞ր է ինչ-որ բան փրկել, հնարավոր է։ Հնարավո՞ր է դա անել այս գործիքակազմով և նույն մարդկանցով, միանշանակ ոչ։ Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը։ Ինձ ասում են՝ սահմանադրությունը թույլ չի տալիս։ Արցախի սահմանադրությամբ Արցախը 12,5 հազար քառակուսի կիլոմետր է, հիմա 2․5 հազարն է մնացել, ի՞նչ սահմանադրության մասին է խոսքը։ Շատ պրագմատիկ ձևով պետք է այդ համակարգը փոխել, անել դա խորհրդարանով և ստեղծել մի համակարգ, որը կկարողանա զբաղվել Արցախի պաշտպանական հարցերով, այսօր խայտառակ ծանր վիճակ է։ Այսօր մենք Սյունիքի մասին գիտենք, բայց Արցախում ամեն օր տարածքների կորուստ ենք ունենում, չկա բնագիծ, մեկ դիրքից մյուսը չափազանց մեծ տարածություններ են, ֆիքսված չէ, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ էր կանգնած, որտեղ ուզում են՝ առաջ են գնում, և դիմացն առնող չկա։ Հնարավոր չէ այս ճանապարհով նույնիսկ այդ բեկորները պահել և փորձել դրանցից հավաքել մի միավոր, որը ուղղակի կդիմակայի այս մարտահրավերներին։ Դա ես այսօր չեմ տեսնում: Ես չեմ ասում՝ դա հնարավոր չէ»,-ասել է նա։

Քոչարյանը հավելել է, որ այն ժամանակ իրենք գտան կառավարման մոդել. «Չենք ասել՝ սահմանադրություն կա-չկա, սովետի օրենքը այսպես էր, այնպես էր։ Ուղղակի պետք է ստեղծել կառավարման մոդել, որն ադեկվատ է ստեղծված իրավիճակին։ Պետք է գնահատել իրավիճակը և ասել՝ այս խնդիրների լուծման համար մեզ ինչ է պետք։ Հիմա նստեք խորհրդարանում, օրենքներ մշակեք, ընդունեք, ո՞ւմ համար, եթե դու պարզագույն հարցերի լուծումը չես կարող տալ։ Բոլորս պետք է լծվենք այդ աշխատանքին, ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունը, բայց այն, ինչ ես տեսնում եմ Արցախում, ես տեսնում եմ, որ մենք քայլ առ քայլ, ամեն օր պարտվում ենք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: