ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես կողմնակից չեմ որևէ ապստամբության, բայց պետք է լինեն որոշ գործողություններ. Թոխատյան

«Այսօրվա դրությամբ փորձում են ամեն մեկին մի բանով վարկաբեկել, բայց չի ստացվելու, ամեն մեկս ունի իր կարծիքը։ Իմ կոլեգաներից այստեղ բավականին մարդիկ կան. երևի դա էլ իրենց կարծիքն է, իրենք որոշակի փոփոխությունների են սպասում»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում ասել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, փոխանցում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, ինքը չգիտի՝ ինչու իր գործընկերների մի մասն այսօր փողոց դուրս չի եկել. գուցե սատարում են գործող իշխանություններին, կամ՝ ուղղակի ուզում են «շառից-փորձանքից» հեռու լինել։

Դիտարկմանը, որ գործող իշխանությունները այսօր փողոց դուրս եկողներին ամեն կերպ փորձում են կապել նախկինների հետ, արդյո՞ք դա չի կաշկանդում իրեն՝ Հրանտ Թոխատյանն արձագանքեց, ասելով, որ որևէ մեկն այսօր իր կապը նախկինների, ներկաների կամ մյուսների հետ չի գտել։

«Որևէ կաշկանդվածություն չունեմ։ Ես արդեն 60-անց եմ, և որևէ երիտասարդի, երիտասարդուհու կարծիք իմ վրա ազդեցություն չունի։ Ես դժվար իմ արածները փոխեմ»,- ասել է նա։

Ըստ մշակութային գործչի, ինքը կողմնակից չէ որևէ ապստամբության, բայց պետք է լինեն որոշ գործողություններ, քանի որ շարժումը կմարի, եթե մարդիկ ուղղակի հավաքվեն, լսեն ինչ-որ բաներ, որոնց մասին բոլորը գիտեն, և այդ ամենից հետո գնան տուն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: