ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահների երթը՝ դեպի Ղարաբաղում կրակի դադարեցման ռուս-թուրքական համատեղ կենտրոն (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները մեկնել են Ադրբեջանի Կիյամադդինլի շրջան, որտեղ տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, փոխանցում է Aysor.am-ը:

Մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում զինծառայողներն ուսումնասիրելու են կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն խնդիրները:

Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը պարիտետային հիմունքներով ներկայացվել է ռուսական և թուրքական կողմերի կողմից, իրադրության մոնիթորինգ է իրականացնելու և վերահսկելու է հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների պահպանումը անօդաչուների օգնությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: