ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 15 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն:  Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից: 

Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն: 

Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում: 

Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: