ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինի և Բայդենի զրույցը եղել է պրագմատիկ. Պեսկով

BBC

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցը եղել է պրագմատիկ, նրանք հայտարարել են բավականին խորը տարաձայնությունների առկայության մասին, որոնք պահանջում են ինտենսիվ երկխոսություն երկրների միջև: Այս մասին ասել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անկեղծությունը կայանում է նրանում, որ կողմերը հստակորեն նշել են բավականին խորը տարաձայնությունների առկայության մասին, բայց միևնույն ժամանակ համաձայնել են, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է ենթադրի երկխոսության բացակայություն, և որ, ընդհակառակը, այդ անհամաձայնությունները պահանջում են արդարացիորեն երկու երկրների միջև ինտենսիվ երկխոսություն», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Պատասխանելով հարցին, թե խոսակցության ընթացքում բարի կամք դրսևորվե՞լ է, թե՞ ոչ՝ Պեսկովը նշել է, որ «առկա եղել է արդյունավետություն և պրագմատիզմ»:

Նշենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեքշաբթի օրը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: