ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները և քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի վերականգնմանն ուղղված աշխատանքներին:

«Ներկայումս կարևորագույն խնդիր է Հայաստան ժամանակավորապես տեղափոխված արցախցիների հայրենիք վերադարձը, որի համար անհրաժեշտ է ապահովել Արցախի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Իսկ դրա լուծումը կարող է դառնալ վերանորոգված բժշկական կենտրոնների և դրանցում սարքավորումների առկայությունը, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նախատեսվում է ուղիղ  կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև, որի շրջանակում կանցկացվեն բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: