ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցանկացած վարձկան, սիրիացի գրոհային պետք է լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք սիրիացի զինյալները լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանը։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների առկայության և գործողությունների մասին: Եվ դա մենք գնահատեցինք որպես որոշակի ռիսկեր մեր երկրների, մեր բլոկի համար: Որտեղ են այդ զինյալները հիմա, նրանք այնտե՞ղ են, ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին», - ասել է Զասը։

Ըստ Զասի, այժմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերահսկվում է այն ուժերի կողմից, որոնք մասնակցում են այս գործընթացին՝ խաղաղապահ ուժերը, Ադրբեջանի և Հայաստանի ուժերը:

«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ ցանկացած վարձկան, սիրիացի գրոհային պետք է լքի այս տարածքը, քանի որ անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ զինյալների խմբերի ստեղծումը որոշակի ռիսկեր է մեր հավաքական անվտանգության համար», - ասել է Զասը; 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: