ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանում հայտարարել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին

dw.com

Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի հարցերով պատվիրակության ղեկավար, եվրախորհրդարանական Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է News.am:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա պատերազմը ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, և որ բացի ցավալի, բայց հատուկենտ միջադեպերից, հրադադարի ռեժիմը հարգվում է, սակայն այդքան կենսական հաշտեցմանը հասնելու համար շատ ավելին է անհրաժեշտ:

Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Մենք երկու կողմերին կոչ ենք անում հստակ և հրապարակավ վերահաստատել գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ և հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց հետ կողմերը համաձայնել են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և հավասարություն և ժողովուրդների ինքնորոշում։

Այն ժամանակ, երբ ԱՄՆ նոր վարչակազմը նոր խթան է բերել, մենք վճռականորեն հաստատում ենք Եվրոպական խորհրդարանի և, ըստ էության, Եվրամիության շարունակական աջակցությունը այս գործընթացին և այս սկզբունքներին:

Հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական կատարումը անհրաժեշտ առաջին քայլն, և ցավալի է այն փաստը,, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Մենք ողջունում ենք անցյալ շաբաթ ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը, և խնդրում ենք Ադրբեջանին ազատել մնացածներին՝ վստահությունը վերականգնելու համար:

Մենք նաև կողմերին կոչ ենք անում ապահովել միջազգային կազմակերպությունների լիակատար անխոչընդոտ մուտքը՝ մարդասիրական օգնության տրամադրման և մշակութային ժառանգության պաշտպանության համար: Այս խնդիրները ավելի են ընդգծում հետագայում բազմակողմ ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը` հաջակցություն հակամարտության տևական լուծման որոնմանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: