ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի ընդդիմությունը նախաձեռնում է Զելենսկու իմպիչմենտը

Saul Loeb / Getty Images

Ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ - Կյանքի համար» ուկրաինական կուսակցությունը նախաձեռնում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու իմպիչմենտը՝ ուկրաինական հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումից հետո։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը:

«Մոտ ժամանակներս մենք կուսակցության արտահերթ համագումար կանցկացնենք, որը կորոշի մեր հետագա քայլերը։ Մենք նախաձեռնում ենք նախագահ Զելենսկու իմպիչմենտի գործընթաց, որը ծաղրել է ընտրողներին ու երկրին»,- ասել է  Ռաբինովիչը։

Հաղորդվում է, որ փետրվարի 2-ին Զելենսկու հրամանագրով ուժի մեջ մտավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառել ուկրաինական «112 Украина», NewsOne և ZiK հեռուստաընկերությունների դեմ, որից հետո ալիքները դադարեցրեցին հեռարձակումը:

Մասնագիտական ​​հանրությունն այս քայլն անվանել է քաղաքական հաշվեհարդար և հարձակում խոսքի ազատության վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: