ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելը, Մակրոնը և այլ քաղաքական գործիչներ համաճարակի լույսի ներքո կոչ են անում «գլոբալ երկխոսության»

Կորոնավիրուսային համաճարակը փոխում է աշխարհը. այն միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս ավելի սերտ համագործակցել, համակարգել նրանց գործողությունները՝ հիմնված բազմակողմանիության, համերաշխության և օրենքի գերակայության վրա: Այս մասին ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Եվրահանձնաժողովի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Սենեգալի նախագահ Մակի Սալլայի համատեղ հոդվածում: Հոդվածը հրապարակվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում և եվրոպական այլ հրատարակություններում, գրում է Tass-ը։

«Կորոնավիրուսից հետո աշխարհը այլ կլինի: Եկեք օգտագործենք տարբեր ֆորումներ և հնարավորություններ` ապագայի հստակ տեսլականով մարտահրավերները հաղթահարելու համար։ Մենք հրավիրում ենք քաղաքականության, տնտեսագիտության, կրոնի և այլ ոլորտների ղեկավարներին մասնակցելու կարծիքների այս գլոբալ փոխանակմանը։

Մենք հավատում ենք, որ այս համաճարակային ճգնաժամը արդյունավետ համագործակցության, համերաշխության և համակարգման միջոցով կարող է հնարավորություն ընձեռել միջազգային կարգի շուրջ կոնսենսուսի հասնելու համար. կարգ, որը հիմնված է բազմակողմանիության և օրենքի գերակայության վրա։

Մենք այս ոգով վճռական ենք միասին աշխատելու ՄԱԿ-ի, տարածաշրջանային կազմակերպությունների, միջազգային ֆորումների, ինչպիսիք են G7-ը, G20-ը և ինքնաբուխ ձևավորված կոալիցիաները, այսօրվա և ապագա գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար», - ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ համաճարակն «ամենալուրջ փորձությունն է միջազգային համերաշխության համար»:

Համաճարակի համատեքստում նրանք հորդորել են չհակադրել մշակույթներն ու արժեքները, այլ կոմպլեքսային մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով առկա տարաձայնությունները և հարգելով մարդու իրավունքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: