Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Ավստրալիա նահանգի ընդունած բանաձևին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի կողմից ընդունված՝ Արցախի անկախություևնը ճանաչող բանաձևը:
«Շարունակվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ օտարերկրյա տարբեր պետությունների վարչատարածքային միավորների մակարդակով։ Այս գործընթացում վերջին ձեռքբերումն էր Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը։
Կարևորում ենք, որ բանաձևում դատապարտվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիան, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, ինչպես նաև կոչ է արվում Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունի նրա ժողովրդի՝ իր հայրենի հողում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այն նաև լրացուցիչ խթան կհանդիսանա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական կարգավորման համար, որի հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն ու Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայի դադարեցումը։
Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց որոշիչ ներդրումն են ունեցել նշված բանաձևի ընդունման գործում։ Բարձր ենք գնահատում Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի այս վճռական դիրքորոշումը, որը հավաստում է մարդու իրավունքների, ազատության և արդարության գաղափարներին իրենց հավատարմության մասին» - ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 171227-ի
-
10:43
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
-
10:25
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
-
09:38
Մյանմայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
-
23:57
Տիրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
-
22:48
Կարո՞ղ է հանկարծ ստացվել այնպես, որ Հայաստանն ավելի քան երբևէ մեծացնի հանքարդյունաբերության ծավալները
-
22:40
Էրբիլում բացվել է Հայկական մշակութային կենտրոն
-
19:38
Այսօր ՌԴ հետ հարաբերություններին նոր հարված հասցնելու համար յուրահատուկ «տաղանդ» կամ հատուկ միտում է հարկավոր
-
19:19
Պոպովին հաջողվեց խմբագրել Ղարաբաղյան կարգավորման պատմության մասին Ալիևից ստացած Փաշինյանի գիտելիքները
-
19:17
Արմեն Սարգսյանը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ ռազմագերիների վերադարձը
-
18:59
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կպայքարի ԱՄՆ-ում ռասիզմի և անարդարության դեմ
-
18:51
ՀԱՊԿ երկրները պետք է ուժեղացնեն համակարգումը համացանցի անվտանգության և կարգավորման ոլորտում
-
18:49
Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
-
18:33
Twitter-ի՝ հայկական հաշիվների արգելափակումը միակողմանի է. Սամվել Մարտիրոսյան (Aysor.am)
-
18:27
Եղանակը Հայաստանում: առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
18:06
Ծիծեռնակաբերդի բարձունքում 105 ռոյալ կտեղադրվի
-
17:36
Խանքենդի… Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է. Նաիրա Կարապետյան
-
16:31
ՄԻՊ-ն Արա Սաղաթելյանի գործով գրություն է հասցեագրել քրեական հետապնդման մարմնին
-
16:30
Տնտեսություն. Իրանի շուրջ գլոբալ զարգացումներ
-
16:14
Պուտինը և Լուկաշենկոն որոշել են ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների գծով. Պեսկով
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:25
Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
-
16:30
Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին
-
09:43
ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 4 կմ/ժ
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
-3° 6°
26.02.2021
-2° 8°
27.02.2021
Հարցում