ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը

© EPA-EFE/Stefani Reynolds/POOL

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների և Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Ամերիկյան ժողովրդի անունից անկեղծ շնորհավորանքներ եմ հղում ձեզ և ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ի Պետականության օրվա կապակցությամբ: Նկատի ունենալով մեր երկրների միջև գործընկերության 140 տարին՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ երկարաժամկետ հավատարիմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության և ժողովրդավարական արժեքների զարգացմանը: Մենք այսուհետ էլ հաստատակամ ենք մնում եվրոպական ինտեգրման հարցում Սերբիային աջակցության հարցում և աջակցում ենք ձեզ այդ նպատակին հասնելու հետագա ծանր քայլերում, ներառյալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը և Կոսովոյի հետ կարգավորման համապարփակ համաձայնագրի ձեռքբերումը, որը կենտրոնացած է փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է Բայդենի նամակում:

ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի և Բելգրադի դաշնակցային լինելու, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարում համագործակցության մասին՝ նշելով երկու երկրների «բարեկամական կապերի խորացումը»:

Ի պատասխան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պանչևո քաղաքում անցկացված զորավարժություններից հետո փետրվարի 7-ին մամուլի առջև հանդես գալով՝ հայտարարել է, որ «Կոսովոյի ճանաչման վերաբերյալ Բելգրադի դիրքորոշումը պարզ է», սակայն Բելգրադը «պետք է հոգ տանի իր պետական շահերի մասին» և «չտրվի հույզերին»:

«Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար։  Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչումներին, ապա դա նշված չէ ոչ մի միջազգային կազմակերպության ակտերում։  Մենք հասկանում ենք, որ սա նոր ամերիկյան քաղաքականություն է։  Եղել են փորձեր պարտադրելու այդ եզրը [փոխադարձ ճանաչում]՝ որպես մի բան, որը

մենք պետք է փոխադարձաբար ընդունենք որպես վերջնական որոշում Վաշինգտոնում, ես արդեն մեկ անգամ երեսին ասացի, ինչ եմ մտածում եմ ճանաչման մասին, և իմ պատասխանը այլ չի լինի»,-հայտարարել Է Վուչիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: