ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շտապողականությունը պատահական չէ․ տեղի է ունեցել փոխվարչապետների հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը

Ալիևն անելու է ամեն ինչ պոկելու համար Հայաստանից առավելագույնը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ, ԱՀ և ՌԴ փոխվարչապետների հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստին։

«Հունվարի 30-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։

Ընդամենը մի քանի օր առաջ ենք անդրադարձել այս թեմային՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այս գործընթացքում կողմերի շտապողականության փաստի վրա։ Եվ ահա, ենթախմբերի ձևավորումից օրեր անց արդեն ունենք կայացած նիստ։

Նորից կրկնեմ՝ այս շտապողականությունը պատահական չէ։ Ալիևն անելու է ամեն ինչ պոկելու համար Հայաստանից առավելագույնը․․․ Ցավոք, ինքը ունի դրա բոլոր հնարավորությունները, քանի դեռ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, շարունակում ենք հանդուրժել պատերազում պարտված, այսօր դեռ պարտվել շարունակող իշխանություններին», - գրել է Մխիթարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: