ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան, Շվեդիան և Լեհաստանը հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու մասին

© РИА Новости / Виталий Савельев

Գերմանիան, Շվեդիան և Լեհաստանը ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում են կայացրել՝ ի պատասխան Մոսկվայի նմանօրինակ քայլի: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ համապատասխան հայտարարությունները հրապարակվել են երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների թվիթերյան էջերում:

Գերմանիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գերմանացի դիվանագետին չարտոնագրված ցույցերին մասնակցելու պատճառով արտաքսելու Մոսկվայի որոշումը «արդարացված չէ»:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն հայտարարել է, որ երկրից կարտաքսի ՌԴ դիվանագետին՝ որպես պատասխան միջոց Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի հյուպատոսության աշխատակցի արտքասմանը, որը հունվարի 23-ին մասնակցել էր ՌԴ-ում տեղի ունեցած անօրինական ակցիաներին:

Լեհաստանի ԱԳՆ-ն էլ, իր հերթին, ևս որոշում է կայացրել փոխադարձ սկզբունքով և մյուս երկու երկրների հետ համաձայնեցմամբ «պերսոնա նոն գրատա» ճանաչել Պոզնանում ՌԴ Գլխավոր հյուպատոսության աշխատակցին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: