ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ դարավոր ավանդույթների վրա հիմնված մեր բարեկամական հարաբերությունները, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում:

Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում այսօր առավել քան երբևէ կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնց արագընթաց զարգացումը օրվա հրամայականն է»:

Նախագահ Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը և Իրանը պետք է հետևողականորեն զարգացնեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը, որի հաջողության գրավականը մեր երկրների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն է»:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միմյանց կրոնի և մշակույթի հանդեպ փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքական երկխոսության խորացումը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: