ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,32 RUB - 6 դրամ -0,61 GBP - 486 դրամ -0,74
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գյուղատնտեսության նկատմամբ այս աստիճան անլրջությունը ոլորտի է՛լ ավելի ձախողման կհանգեցնի. փորձագետ

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Ընտրություն չկա, նախընտրական ծրագիր՝ այո:
Տիգրան Ավինյանի՝ Կառավարության առաջիկա վեց ամիսների անելիքների մասին հոդվածում մի նրբություն հաշվի առնված չէ: Խոստումներով հանդես են գալիս մինչ իշխանություն դառնալը, ընտրություններից առաջ: Իսկ պաշտոնավարման մեկնարկից երկուսուկես տարի անց, ոչ թե խոստանում են, այլ՝ գտնվում իրականացման գործընթացում:
Բայց ոչինչ, իրականացմանն օրվա իշխանությանը «սահմանադրական գրիչի» նմանությամբ հերթական պատճառ կխանգարի:
Իսկ մինչ այդ եկեք զինվենք նոր ՝ «կանեփային հեղափոխության» հեռանկարներով, որն ըստ էության, ոչնչով չի տարբերվում 2018-ի «տնտեսական հեղափոխությունից», 2020թ.-ի «քանդված շինհրապարակի ճգնաժամի հնարավորությունից», ալկոգելով արտադրությամբ աշխարհի շուկայում դիրք զբաղեցնելու դատարկախոսությունից, սմարթ գոմերի ու անգլերենի պարտադիր իմացությամբ մոշ աճացնելու զավեշտից: Եվ այս ամենը գյուղնախարարության պերմանենտ բացակայության պայմաններում:
Գյուղատնտեսության նկատմամբ այս աստիճան անլրջությունը միայն ոլորտի է՛լ ավելի ձախողման կհանգեցնի:
Կորոնավիրուսի ձախողված հակաճգնաժամային միջոցառումների շարունակության ու քաղաքաշինական խոշոր ծրագրերին երևի ոչ էլ անդրադառնանք»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 6,69 կմ/ժ
24 C°
 
31°  18° 
07.07.2022
34°  19° 
08.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: