ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք

Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում է Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք Թուրքիան անվանում է «խաղաղապահ գործողություններ», հայտնում է Greek City Times-ը:

«Լավ բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մենք պնդում ենք, որ երկրները պետք է խուսափեն ցանկացած շանտաժից», - ասել է Դենդիասը՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ հայտարարության ընթացքում և շեշտել, որ Հունաստանը նպատակ ունի խթանել խաղաղությունն ու բարգավաճումը: Այս համատեքստում էլ  կազմակերպվել է երեկ կայացած «Ֆիլիա» համաժողովը՝ յոթ այլ երկրների հետ համատեղ: Դենդիասը շեշտել է, որ համաժողովն ուղղված չէ որևէ մեկի դեմ և այն պարզապես բազմակողմ համագործակցության ջանք է և այն բաց է միջազգային իրավունքը հարգող և տարածաշրջանում կայունության ամրապնդանը աջակցող բոլոր երկրների համար:

Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք հայտնի են որպես «խաղաղապահ գործողություններ»:  Հունաստանը կարծում է, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն խաղաղությամբ և միջազգային իրավունքի հիման վրա:

Երկու նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին, որի շրջանակներում Դենդիասը կլինի Բաղդադում, Իրբիլում և Բասրայում: Իրաքի արտգործնախարարը Հունաստանի հետ հարաբերությունները պատմական է որակել և շեշտել, որ իր երկիրը հատկապես գնահատում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի հիմնախնդիրներ, հատկապես էներգետիկ ոլորտում, և այն, թե ինչպես կարող են հունական ընկերությունները ներդրումներ կատարել Իրաքում: Իրաքի արտգործնախարարը նշել է, որ հունական ընկերությունները կարող են իրենց ուշադրությունը սևեռել Բասրայի վրա, որտեղ նավահանգիստ կա, փոխանցում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: