ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը». այսօր՝ ժամը 17:00-19:00-ն Վազգեն Մանուկյանը կլինի այնտեղ

Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը:

«Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»,-այս մասին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր փետրվարի 12-ին՝ Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: