Ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին, ոչ թե սրանց. Սերժ Սարգսյան

Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այդ մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է Aysor.am-ը:
«Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին՝ հասկանալով հանդերձ, որ դժվար է և այլն: Ու նաև հիմա էլ ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց», - ասել է Սարգսյանը:
Նա ներկայացրել է ստեղծված իրավիճակը, ասելով, որ, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից, այն համոզմունքին էր, որ, եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։
«Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։ Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որ հետհայաց, ռետրոսպեկտիվ վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք Ռադիոտունը գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ», - ասել է երրորդ նախագահը:
-
21:29
Ալիևի ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր
-
19:58
Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին
-
19:47
Կա մի հարց՝ մենք պարտվե՞լ ենք, թե՞ մեզ դիտավորյալ տարել են ստորացուցիչ պարտության. Կարեն Բեքարյան
-
18:02
Նախագահը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
-
17:20
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա
-
16:54
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Արտակ Բեգլարյան
-
16:50
Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր
-
16:31
Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ միանալ և սատար կանգնել բանակին. Վազգեն Մանուկյան
-
16:18
ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը
-
16:11
ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
-
16:00
Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է քառօրյա ժողովը
-
15:54
ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
-
15:49
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը
-
15:39
Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
-
15:38
Ադրբեջանը պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրախավորել է Արցախի բուժհաստատությունները. Human Rights Watch
-
15:04
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել
-
13:46
ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք.Բայդեն
-
13:11
Արման Թաթոյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. քննարկվել է գերիների վերադարձի հարցը
-
13:09
Սումգայիթյան ջարդերը պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին. Արցախի ԱԺ խմբակցությունները կոչը միջազգային հանրությանը
-
12:33
Գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են․ ՀՀ ՄԻՊ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:43
ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 5 կմ/ժ